Гуру Песен Популярное
А Б В Г Д Е Ж З И К Л М Н О П Р С Т У Ф Х Ц Ч Ш Э Ю Я
# A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Artur Meschyan - Verjin angam | Текст песни

Pesni.guru - сайт для Гуру

Չորսը պատ շարված մի տուն է,
Չորս տախտակ մեխված մի դուռ,
Ճաղապատ լուսամուտները`
Խենթանոցն է համար ութ...

Մենք ցրտից չէ, որ սառել ենք,
Քարացել ենք խարույկից,
Տես այրում են մեր գրքերը,
Որ գտանք բարձի տակից...

Այս անգամ, այս անգամ` վերջին անգամ...

Եվ խժռում է վառարանը հաստափոր,
Իմաստները յուրացնում հատոր-հատոր,
Կարմրել է հաճույքից նրա մարմինը...

Եվ ոռնում են ամոթից խենթերը մեր`
Շարադրում են լուրերով բյուր պատճառներ
Եվ նշում աննախատես հանգամանքները...

Այս անգամ, այս անգամ` վերջին անգամ...

Հ՜եյ, դե կոճկեք ձեր բերանները,
Հ՜եյ, դե կանգնեք բոլորդ զգաստ,
Հ՜եյ, ձեզ դատում են մանուկները,
Հ՜եյ, բարուրների մեջ սառած...

Այս անգամ, այս անգամ` վերջին անգամ...

Ավարտվեց ձեր միացումը,
Առնետները միացան,
Միացան կատղած շները,
Ճիվաղները միացան...

Միացավ և կեղտաջուրը
Խցանված խողովակում,
Գժերով մենք որոշում ենք
Անջատում և լվացում...

Այս անգամ, այս անգամ` վերջին անգամ...

Եվ ոռնում են ամոթից խենթերը մեր`
Շարադրում են չորս կողմից բյուր պատճառներ
Եվ նշում աննախատես հանգամանքները...

Եվ փառքի նալերն են իրարից պոկում,
Չիբանների պես օրեցոր աճում
Չաղ ու բախտավոր բարերարները...

Այս անգամ, այս անգամ` վերջին անգամ...

Հ՜եյ, դե կոճկեք ձեր բերանները,
Հ՜եյ, դե կանգնեք բոլորդ զգաստ,
Հ՜եյ, ձեզ դատում ենք` մենք` գժերս,
Հ՜եյ, մեղձավոր ենք միաձայն, միաձայն...

Այս անգամ` վերջին անգամ...

Մոռացեք ձեր երազները
Ձեզնից ոչ ոք չի փախչի,
Տուրը տաք հրաշք երկիրը,
Գժերով կանցնենք գործի...

Չեք գտնի ձեր հանգրվանը,
Հեռավոր տաք ափերում,
Չեք լափի գողցած նշխարը,
Ձեզ գժերն են հետևում...

Այս անգամ, այս անգամ` վերջին անգամ...
Այս անգամ` վերջին անգամ...

Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 2
Видео
  • Artur madoyan Verjin angam Artur madoyan Verjin angam
    Up next. Arthur Meschyan - Verjin angam/Արթուր Մեսչյան - Վերջին անգամ - Duration: 5:43. by Avet ...
  • Artur Meschian-Verchin Angam Artur Meschian-Verchin Angam
    Artur Meschian-Verchin Angam .... Arthur Meschyan - Verjin angam/Արթուր Մեսչյան - Վերջին ...
  • Armash & Artur Petrosyan - Verjin angam ( New ... Armash & Artur Petrosyan - Verjin angam ( New ...
    Armash & Artur Petrosyan - Verjin angam ( New 2015 ) ... Արթուր Մեսչյան - Ո՞ւր էիր Աստված ...
  • Arthur Meschian. One last time. Արթուր Մեսչյան ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ ... Arthur Meschian. One last time. Արթուր Մեսչյան ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ ...
    Lyrics: Arthur Meschian -- Արթուր Մեսչյան -- Артур Месчян Music: Arthur Meschian -- Արթուր Մեսչյան ...