Հիմա ո՜ւշ աշուն է... Ծերացած մի շուն է Թափառում խոնավ ու ցուրտ այգում:
Ժանգոտ կարուսելը, Որն արդեն հոգնել է, Ինձ իմ մանկությունն է հիշեցնում:
Երջանիկ ծիծաղը Արդեն քմծիծաղ է, Խռպոտած հնչյուն իմ կոկորդում, Մոլորված թռչուն մութ երկնքում:
Մի ծեր շրջմոլիկը՝ դեմքով ապխտած, Նայեց աչքերիս, հայացքս կարդաց, Այդ ես հայելում տեսա ինձ հանկարծ, Որքա՜ն ինձ փոխեց այս կյանքն անիծված:
Ես համտեսել եմ կեղտոտ այս կյանքը, Ապրել քեզ պես անտեր, անտուն, Մենք եղբայրներ ենք, աշնան արևը, Մեզ նույն արևն է ջերմացնում:
Հիմա ո՜ւշ աշուն է, Ես քեզ դեռ հիշում եմ, Իմ խենթուխելա՛ռ ջահելություն:
Հիմա ո՜ւշ աշուն է, Ես քեզ դեռ հիշում եմ, Քե՛զ, իմ վաղանցի՛կ երջանկություն:
Երբ որ սերը մերն էր, Երբ որ նա մեր տերն էր, Երբ քաղաքը մեզ էր պատկանում, Մեր քաղաքը մեզ էր պատկանում:
Հե՜յ, ծե՛ր շրջմոլիկ, կանգնի՛ր, մի՛ գնա, Կանգնի՛ր իմ կողքին և մի՛ հեռանա, Դու ես եմ, կարծես, գտնենք մի անկյուն, Ես քեզ կպատմեմ իմ կյանքը անտուն:
Իսկ ես սիրում եմ ապրել իմ կյանքը Լքված ու մութ այս քաղաքում, Ուր ինձ հիշում են և հավատում են, Ուր իմ երգերն են դեռ երգում:
Իմ ունեցածը, իմ չունեցածը Այս քաղաքում եմ ես պահում, Ուր իմ ապրածը և երազածը Դեռ իմ լեզվով եմ ես երգում:
Հիմա ո՜ւշ աշուն է, Ես քեզ դեռ հիշում եմ, Քե՛զ, իմ վաղանցի՛կ երջանկություն:
Երբ որ սերը մերն էր, Երբ որ նա մեր տերն էր, Երբ քաղաքը մեզ էր պատկանում, Մեր քաղաքը մեզ էր պատկանում:
Հե՜յ, ծե՛ր շրջմոլիկ, կանգնի՛ր, մի՛ գնա, Կանգնի՛ր իմ կողքին և մի՛ հեռանա, Դու ես եմ, կարծես, գտնենք մի անկյուն, Ես քեզ կպատմեմ իմ կյանքը անտուն:
Իսկ այս քաղաքը, որ դեռ սպասում է Զավակներին իմ կորցրած, Հոգեվարքի մեջ ասես տեսնում է Նրանց գալուստը ուշացած:
Քո զավակները, որ քեզ լքել են, Կգան մի օր քեզ մոտ հանկարծ, Քանի որ կյանքը օտարության մեջ Անտանելի է, անկասկած:
Հիմա ո՜ւշ աշուն է, Ես քեզ դեռ հիշում եմ, Քե՛զ, իմ վաղանցի՛կ երջանկություն:
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1
Видео
Armen Adamyan. Requiem. Արմեն Ադամյան: Ռեքվիեմ: Ruben ... Requiem. Autor - Rouben Hakhverdyan. Ռեքվիեմ: Հեղինակ` Ռուբեն Հախվերդյան: Erg ergoc 14.10.2012 Երգ երգոց:
Ruben Hakhverdyan - Poetnern u shnery (lyrics ... Just the lyrics and a very raw translation of a great song.
RUBEN HAKHVERDYAN 0514-13 LIVE CONCERT ... Ruben Hakhverdyan Live in a Benefit Concert at the First Church of the Nazarene in Pasadena ...
Ruben Hakhverdyan interviu kentron tv part 2 Ruben Hakhverdyan interviu kentron tv part 2 ... Ruben Hakhverdyan & Sirusho ...
7 Ruben Hakhverdyan im spitak axavni Ռուբեն ... 7 Ruben Hakhverdyan im spitak axavni Ռուբեն Հախվերդյան Իմ ... Requiem. ... 12 Ruben Hakhverdyan ...
Ruben Haxverdyan - Ete imanayir (Cover) https://www.facebook.com/vazgen.petrosyan.9 Եթե իմանայիր` Որքան եմ լաց եղել ես, Քո գնալուց հետո Որքան եմ քեզ ...
Lilit Hovhannisyan - Requiem [COver] 3:14. Armen Adamyan. Requiem. Արմեն Ադամյան: Ռեքվիեմ: Ruben Hakhverdyan - Duration: 7:09. by ...