Гуру Песен Популярное
А Б В Г Д Е Ж З И К Л М Н О П Р С Т У Ф Х Ц Ч Ш Э Ю Я
# A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Вероника Бутенко - Արի իմ սոխակ - Армянская колыбельная | Текст песни

Pesni.guru - сайт для Гуру

Արի՛, իմ սոխակ, թո՛ղ պարտեզ մերին,
Տաղերով քուն բեր տղիս աչերին.
Բայց նա լալիս է, դուն սոխակ, մի՛ գա,
Իմ որդին չուզե տիրացու դառնալ։

Եկ, աբեղաձագ, թո՛ղ արտ ու արոտ,
Օրորե տղիս, քնի է կարոտ.
Բայց նա լալիս է, տարտրակիկ, մի գա,
Իմ որդին չուզե աբեղա դառնալ։

Թո՛ղ դու տարտրակիկ, քո ձագն ու բունը
Վույվույով տղիս բեր անուշ քունը.
Բայց նա լալիս է, տարտրակիկ, մի գա,
Իմ որդին չուզե սգավոր դառնալ։

Թո՛ղ որսդ, արի՛, քաջասիրտ բազե,
Քու երգը գուցե իմ որդին լսե...
Բազեն որ եկավ՛ որդիս լոեցավ,
Ռազմի երգերի ձայնով քնեցավ։


Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 2
Видео
Нет видео
-